Բայդենն այսօր կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին

Մանրամասներ
ա

Ի պատասխան Ուկրաինայում ՌԴ-ի սկսած ռազմական գործողությանը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ուրբաթ՝ մարտի 11-ին պատրաստվում է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Սպիտակ Տանը հղումով։

«Ժամը 10։15-ին (երևանյան ժամանակով ժամը 19։15-ին) նախագահը կհայտարարի Ռուսաստանին հետագա պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործողությունների մասին», - նշվել է Բայդենի օրակարգում։

Ավելի վաղ ռուսաստանյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Բայդենն ուրբաթ մտադիր է կոչ անել հրաժարվել ՌԴ-ի հետ նորմալ առևտրային հարաբերություններից ու բարձրացնել ռուսական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերը։