Թեժ Մերձավոր Արեւելք. վտանգ Հարավային Կովկասի համար․ արաբագետ

Նեթանյահուն միտումնավոր սրում է իրավիճակը ՀԱՄԱՍ-ի հետ

1

Չի բացառվում, որ Իսրայելի եւ «ՀԱՄԱՍ»-ի միջեւ իրավիճակի սրումը Մերձավոր Արեւելքում ներքին պատճառներ ունի: Այս մասին մայիսի 12-ին ասաց արաբագետ Արաքս Փաշայանը՝ «Թեժ Մերձավոր Արեւելք. վտանգ Հարավային Կովկասի համար» թեմայով քննարկման ժամանակ:

Նրա խոսքով Իսրայելում կրկին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին, որից հետո Բենիամին Նեթանյահուին չհաջողվեց ձեւավորել իր նոր կաբինետը: «Չի բացառվում, որ Նեթանյահուն միտումնավոր սրում է իրավիճակը ՀԱՄԱՍ-ի հետ՝ դրանով փորձելով մեկ անգամ եւս ձեւավորել իր սեփական կաբինետը: Այսինքն՝ չի բացառվում, որ նոր սրումը զուտ ներքին պատճառներ ունի»,- ասաց արաբագետը: