Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան միանգամայն աջակցում է Իսրայելին՝ միջազգային իրավունքին համապատասխան իրեն պաշտպանելու, ՀԱՄԱՍ-ի հետևից գնալու, հետագա ներխուժումները կանխելու և երկարաժամկետ անվտանգությունն ամրապնդելու հարցերում: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:
«Մենք նաև գիտակցում ենք, որ Պաղեստինի ժողովուրդը նույնպես ՀԱՄԱՍ-ի զոհն է», - ասոել է Սունակը՝ հավելելով, որ ողջունում է Իսրայելի որոշումը՝ թույլատրելու մարդասիրական երթուղիները դեպի Գազա։
«Ես հպարտ եմ, որ Իսրայելի համար ամենամութ ժամին կանգնած եմ այստեղ՝ ձեզ հետ՝ որպես ձեր ընկեր։ Մենք ձեզ հետ համերաշխ ենք լինելու, ձեր ժողովրդի կողքին ենք լինելու և ուզում ենք, որ դուք հաղթեք»,- եզրափակել է Սունակը։
Մինչդեռ Նեթանյահուն ասել է, որ «երկար պատերազմ» է լինելու, և որ Իսրայելին անհրաժեշտ է Մեծ Բրիտանիայի «շարունակական աջակցությունը» հակամարտության վերելքների և վայրէջքների ընթացքում:
Ուզում ենք, որ դուք հաղթեք. Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ Իսրայելում
Մանրամասներ
0Comments