ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կասկածներ ունի ՉԹՕ-ի գոյության հարցում, բայց չի բացառում դրանց անսպասելի հայտնվելու հնարավորությունը՝ տեղեկացնում է Fox News-ը։
«Դե, ես չեմ ցանկանում մանրամասնել։ Բայց անձամբ ես կասկածում եմ»,- ասել է Թրամփը, գրում է 1in.am:
Նա հավելել է, որ իրեն համարում է ՉԹՕ-ին չհավատացող, սակայն կարծում է, որ մեր ժամանակներում ամեն բան հնարավոր է։
«Դե մեզ մոտ եղել են մարդիկ, որոնք ասել են, թե տեսել են ինչ-որ բան»,- եզրափակել է Թրամփը։
0Comments