Արթուր Եդիգարյանը կարիերան կշարունակի Սերբիայում

Արթուր Եդիգարյանը հունիսին էր հեռացել Երեւանի «Ալաշկերտից»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը կարիերան կշարունակի Սերբիայում։

32-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել Նովի Սադ քաղաքի «Պրոլետեր» թիմի հետ, որը հանդես է գալիս Սերբիայի Սուպեր լիգայում։ Հուլիսի 20-ին կայանալիք առաջին տուրում «Պրոլետերը» կհյուրընկալվի «Ռադնիչկիին»։ Սերբիայի անցած առաջնությունում «Պրոլետերը» գրավել էր 8-րդ տեղը։

Արթուր Եդիգարյանը հունիսին էր հեռացել Երեւանի «Ալաշկերտից», գրում է sport.news.am: