Արևմուտքը պետք է ստիպի Վլադիմիր Զելենսկուն չեղարկել բանակցությունների արգելքը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինչպես հայտնի է, Կիևում գործող ռեժիմի ղեկավարը, երբ դեռ բավական լեգիտիմություն ուներ, բանակցություններ վարելն արգելելու մասին հրաման է արձակել։ Եվ հիմա ինչպե՞ս կարելի է վերսկսել բանակցությունները, եթե դրանք արգելված են»,– ասել է Պուտինը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության լրագրող Պավել Զարուբինին Մոսկվայի պետական համալսարան կատարած այցի ժամանակ։
ՌԴ նախագահի խոսքով՝ նման արգելքի առկայությունն անօրինական է դարձնում հնարավոր բանակցությունների արդյունքները։ Բացի այդ, ուկրաինական ղեկավարությունն այս պահին նույնպես անօրինական է։ Այս հանգամանքը հղի է իրավական առումով շահերի բախմամբ և արժեզրկելու է բանակցությունների ցանկացած արդյունք։
Հիշեցնենք` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2024 թվականի հունիսին հանդես եկավ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման նախաձեռնություններով` Մոսկվան անհապաղ կդադարեցնի կրակը և բանակցությունների պատրաստակամության մասին կհայտարարի Ռուսաստանի նոր տարածաշրջաններից ուկրաինական զորքը դուրս բերելուց հետո։ Բացի այդ, Կիևը պետք է հայտարարի ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունից հրաժարվելու մասին, Ուկրաինան պետք է իրականացնի ապառազմականացում և ապազգայնականացում, ինչպես նաև ընդունի չեզոք, արտադաշինքային և ոչ միջուկային կարգավիճակ: Պուտինն այս համատեքստում անդրադարձավ նաև ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկմանը։
2024 թվականի սեպտեմբերին Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ Պուտինը հայտարարեց, որ եթե Ուկրաինան բանակցելու ցանկություն ունենա, Ռուսաստանը չի հրաժարվում դրանցից, բայց այդ բանակցությունները կանցկացվեն Ստամբուլում արձանագրված պայմանավորվածությունների հիման վրա։
0Comments