Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին կործանարար կլինի մեր հարաբերությունների համար. Կարասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն պարզ հայտարարեց, որ անհրաժեշտ է արագացնել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին

«ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն պարզ հայտարարեց, որ անհրաժեշտ է արագացնել Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին: Մեր կարծիքով՝ սա կործանարար կլինի մեր հարաբերությունների համար»,- հունիսի 13-ին Պրահայում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ կայացած հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը :

«Այդ մարդիկ կարծում են, որ Վրաստանը որոշ բլոկի մաս է կազմում, որի վրա կարելի է հենվել՝ Ռուսաստանի դեմ որոշ գործողություններ իրականացնելու հարցում: Նրանք պատրաստվում են ՆԱՏՕ-ի դեկտեմբերի գագաթնաժողովին: ԱՄՆ-ի պետքարտուղարը  պարզ հայտարարեց, որ անհրաժեշտ է Վրաստանին արագացված կերպով ընդգրկել ՆԱՏՕ-ի կազմում: Սա մեզ ոչ միայն անհանգստացնում է, այլև կարծում ենք, որ կործանարար կլինի մեր հարաբերությունների համար»,- հայտարարել է Կարասինը: