Արթուր Հովհաննիսյանը չի բացառում, որ Հովիկ Աղազարյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից

Մանրամասներ
քպ

ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը չի բացառում, որ Հովիկ Աղազարյանը կհեռացվի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

«Որոշման մասին կտեղեկանաք առաջիկայում։ Ամեն ինչ հնարավոր է՝ քաղաքականությամբ ենք զբաղվում։

Քաղաքական համախոհությունը և քաղաքական հավատարմությունն արժեքներին ու սկզբունքներին մեզ համար առաջնային են»,– լրագրողների հետ զրույցում ասել է պատգամավորը։