Վենեսուելան՝ խավարի մեջ

Իշխանությունները տեղի ունեցածը բացատրել են որպես «Էլ-Գուրի» ջրաէլեկտրակայանի վրա իրականացված դիվերսիայի հետեւանք

Վենեսուելայի 23 նահանգներից 21-ում էլեկտրամատակարարման մասշտաբային խափանումներ են տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է El Nacional-ը՝ նշելով, որ Վենեսուելան փաստացի թաղվել է խավարի մեջ։ Առանց էլեկտրաէներգիայի մնացել են նաեւ Կարակասի միջազգային օդանավակայանը, Կարակասի մետրոյի մի քանի գծերը։ Տեղի են ունեցել նաեւ հեռախոսակապի ընդհատումներ։ Իշխանությունները տեղի ունեցածը բացատրել են որպես «Էլ-Գուրի» ջրաէլեկտրակայանի վրա իրականացված դիվերսիայի հետեւանք։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ տեղի ունեցածի մեղավորները ամերիկացի իմպերիալիստներն են։ Նա նաեւ հույս է հայտնել, որ ԱՄն կողմից սանձազերծված էլեկտրականության պատերազմը իրենք կհաղթեն։