Բելառուսի Հանրապետության նախագահի ընտրությունները նշանակված են 2025 թվականի հունվարի 26-ին։ Այս որոշումն ընդունվել է Ներկայացուցիչների պալատի նիստում, հաղորդում է ԲելՏԱ-ի թղթակիցը։
Օրերս Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ հաջորդ տարի երկիրը «ուշադիր ու զգույշ» է նախագահ ընտրելու։
«Այո՛, մենք, ինչպես միշտ, Բելառուսում, ուշադիր ու զգույշ կընտրենք մեր նախագահին՝ ամբողջ համաշխարհային հանրության աչքի առջև։ Կընտրեք նրան, ով, ձեր կարծիքով, արժանի է»,- ասել էր Լուկաշենկոն։
Բելառուսում նախագահական ընտրությունները կկայանան հունվարի 26-ին
Մանրամասներ

0Comments