Իրանի իշխանությունները չեղարկել են թռիչքների բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին Թեհրանի կողմից Իսրայելին զանգվածային հրթիռային հարված հասցնելուց հետո։
Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
«Այն բանից հետո, երբ ապահովվել են բոլոր պայմաններն անվտանգ թռիչքների համար, վերացվել են բոլոր սահմանափակումները, և ավիաընկերություններին թույլատրվել է իրականացնել չվերթերն առավոտյան ժամը 5:00-ից»,- հայտնել է Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազարլոուն:
Նա հավելել է, որ նախկինում չեղարկված բոլոր չվերթերի տոմսերի արժեքը կփոխհատուցվի ուղևորներին։Իրանի ողջ տարածքում ավիաչվերթերը չեղարկվել էին հոկտեմբերի 2-ից մինչև հոկտեմբերի 3-ը՝ անվտանգության ապահովման նպատակներով։
0Comments