Իրանը թշնամի կհամարի ցանկացած պետության, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, ում խոսքերն է մեջբերել SNN գործակալությունը։
«Մեր հրթիռների ավելի քան 90 տոկոսը հասել է թիրախներին, չեն որսացել։ Արդեն ասել ենք այլ երկրների ներկայացուցիչներին, որ թշնամի կհամարենք յուրաքանչյուրին, որն իր օդային տարածքը կտրամադրի Իսրայելին։ Բայց հույս ունեմ, որ որևէ նման թույլտվություն չի տա», - ասել է Արաղչին։
Արաղչին նշել է, որ իրենց գործողությունները լիովին պաշտպանողական են եղել և պատասխան են եղել իրանական հողում իսրայելական գործողություններին։
«Մենք շնորհակալություն ենք հայտնում զինված ուժերին իրենց խիզախ գործողությունների համար, նրանք համապատասխան պատասխան են տվել սիոնիստներին»,- ընդգծել է Իրանի ԱԳՆ ղեկավարը։
0Comments