Հանրապետության հրապարակում Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ շարժվելու են դեպի Հանրային հեռուստատեսություն եւ ուղիղ եթեր են պահանջելու:
«Ստի քարոզչության օջախը, թունավորման կետը ֆեյքերի պոակ-ի հետ միասին, որն հովանավորում են նաեւ տարատեսակ գործարարներ, գտնվում է հանրային հեռուստատեսությունում: Մենք այնտեղ գնում ենք ուղիղ եթերի պահանջով եւ ուղիղ եթեր ենք պահանջելու, որպեսզի ճշմարտության ձայնը հնչի»,-ասաց նա:
Նա նշեց, որ քիչ անց կշարժվեն դեպի Հանրային հեռուստատեսություն:
0Comments