Բեյրութի արվարձաններին իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի

Մանրամասներ
լիբանան

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձանների վրա իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։

Նախկինում գրանցվել էր մահվան 37 դեպք։

«Նախօրեին Բեյրութի հարավային արվարձաններին հասցված ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։