Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին վիրավորվել է նրա անձնական փեյջերի պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Իրանի պետական Mehr գործակալությունը։
«Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին տուժել է փեյջերի պայթյունի հետևանքով»,- ասվում է նյութում։
Այսօր Լիբանանի NNA ազգային լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Բեյրութի հարավային արվարձաններում և երկրի այլ շրջաններում փեյջերի պայթյունների հետևանքով տասնյակ մարդիկ են վիրավորվել: Զեկույցում նշվում է, որ սարքերի պայթեցումը տեղի է ունեցել «բարձր տեխնոլոգիաների ազդեցության» պատճառով։
Աղբյուր` Փաստինֆո
0Comments