Իրանը նպատակ ունի նվազեցնել լարվածությունը ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հետ հարաբերություններում, սակայն հակառակ կողմից ակնկալում է պատժամիջոցների վերացում և միջուկային գործարքի վերականգնում:
Այս մասին, ըստ tert.am-ի հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նոր նախարար Աբբաս Արաղչին։
«Խորհրդարանում իմ ելույթում ես շեշտեցի, որ կարևոր է հասնել պատժամիջոցների վերացմանը, հատկապես միակողմանի, լուրջ, կենտրոնացված և սահմանափակ ժամանակով բանակցությունների միջոցով՝ հարգելով երկրի հիմնարար սկզբունքները», - ասել է նա։
0Comments