Ֆրանսիան կոչ է անում իր քաղաքացիներին լքել Իրանը

Մանրամասներ
ֆրանսիա դրոշ

Ֆրանսիան կոչ է արել իր քաղաքացիներին չայցելել Իրան, իսկ ներկայումս Իրանում գտնվող ֆրանսիացիներին շտապ լքել երկիրը։

Միջազգային լրատվամիջոցների փոխանցմամբ, այս կապակցությամբ հատուկ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Հայտարարության մեջ քաղաքացիներին խորհուրդ է տրվում չմեկնել Իրան, իսկ Ֆրանսիայի քաղաքացիներին, ովքեր դեռ այնտեղ են, խնդրում են հնարավորինս շուտ լքել երկիրը՝ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի վտանգի պատճառով։