Իրանի կողմից պետական սահմանը երկու անհայտ անձ է խախտել, գրում է APA-ն:
Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել սահմանապահներին և փախել հետ՝ դեպի Իրան:
Զինված միջադեպի հետևանքով՝ երկու սահմանապահ է վիրավորվել։
Սահմանախախտներից մեկը նույնպես վիրավորվել է։ Տարածքը զննվել է, հայտնաբերվել և առգրավվել է մինչև 11 կգ թմրամիջոց, գիշերային տեսողության սարք, ատրճանակ, պարկուճներ։
Միջադեպի վայրում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները։
0Comments