Ռուսաստանում սկանդալ է ծագել՝ կապված Կրասնոյարսկում երգչուհի Գլյուկոզայի համերգի հետ։
Հուլիսի 20-ին Կրասնոյարսկի Տատիշեւ կղզում կայացել է Նատալյա Իոնովայի անվճար համերգը։ Երգչուհին ցնցել է հանդիսատեսին իր տարօրինակ պահվածքով: Դատելով համացանցում հրապարակված կադրերից՝ աստղը նույնիսկ չի փորձել ճիշտ երգել եւ հաճախ դիպչել է իր ինտիմ հատվածներին։ Նատալյայի պահվածքը չափազանց տարօրինակ է թվացել։
Կրասնոյարսկի բնակիչներն ակնհայտորեն դժգոհ են եղել նրա ելույթից։ Սոցցանցերում մարդիկ ենթադրել են, որ երգչուհին հարբած է եղել կամ թմրանյութերի ազդեցության տակ։ «Որքան զզվելի է նա իրեն պահում, սարսափելի է»,-գրել են համացանցի օգտատերերը:
Ոմանք դժգոհել են, որ երգչուհին նույնիսկ բեմից հայհոյանքներ է հնչեցրել, թեեւ համերգի տարիքային սահմանափակումն ընդամենը 12+ էր։ «Համերգի ժամանակ երգչուհին ինչ-որ պահի սկսեց վատ երգել: Չսպասելով ավարտին՝ մենք հեռացանք։ Մենք ցնցված էինք»,- NGS24.RU-ի հետ զրույցում ասել է Կրասնոյարսկի բնակիչներից մեկը։
«Նա, ակնհայտորեն, ոչ սթափ վիճակում էր, եւ իմ կարծիքով՝ դա հաստատ ալկոհոլ չէր: Ես հայհոյանք չեմ լսել, բայց մեկ անգամ չէ, որ նկատեցի, որ նա դիպչում էր իր ինտիմ մասերին, համենայնդեպս, շատ տարօրինակ էր, քանի որ հանդիսատեսի մեջ նաեւ երեխաներ կային։ Ուղղակի, ոչ ադեկվատ մարդու պահվածք»,- ասել է մեկ այլ հանդիսատես։
Կրասնոյարսկում Մետալուրգի օրվա կազմակերպիչները մտադիր են դատի տալ երգչուհուն։ Նրանց կարծիքով՝ նա «ոչ պատշաճ կերպով» է կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները։
Ըստ Rocket Booking համերգային գործակալության Glucose կայքի՝ ելույթի գինը սկսվում է 1,5 միլիոն ռուբլուց։
0Comments