«Միսս Տիեզերքի» մասնակիցը դաժան ծեծի է ենթարկվել նախկին սիրեցյալի կողմից

Մանրամասներ
2

Մեծ Բրիտանիայում դատարանը քննում է «Միսս Տիեզերքի» նախկին մասնակից Քլոե Օթենի մեղադրանքն իր նախկին սիրելիի՝ Ռիկի Լոուրենսի դեմ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Օթենը պնդում է, որ 2022 թվականի հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան Լոուրենսը հաղորդագրություն է ուղարկել իրեն և խնդրել, որ մոտենա: Երբ նրանք հանդիպել են, նա հարձակվել է աղջկա վրա և դաժան ծեծի ենթարկել։ Աղջկա խոսքով՝ տղամարդը 30 անգամ հարվածել է իր գլխին, փորձել է խեղդամահ անել, կծել պարանոցից և քաշել մազերից։ Բացի այդ, նա վերցրել է նրա հեռախոսը, թույլ չի տվել հեռանալ և դանակով սպառնացել է։

Դատարանում Լոուրենսը վստահեցրել է, որ իրեն չի բնորոշ չէ ագրեսիան և սովորաբար «համեմատաբար հանգիստ է»։ Նա հերքել է աղջկա նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքը։ Բացի այդ, նա ասել է, որ չի խանդում Օթենին, ով նոր զուգընկեր ունի:

Երդվյալ ատենակալներն այս գործով դեռ վերջնական որոշում չեն կայացրել։