Ի՞նչը նորաձեւ կլինի 2025թ. ձմռանը։ Ներկայացնում ենք գալիք հունվարի միկրոթրենդների ընտրանքը, ինչն ակտուալ կլինի ձմռանը նորաձեւության սիրահարների համար։
Դարչնագույն կաշվե կիսաշրջազգեստներ
Դարչնագույնը այս տարվա ամենատարածված գունային թրենդներից է, եւ հազիվ թե այն փոխվի 2025թ.։ Մենք տեսել ենք, թե ինչպես է այդ երանգը ընդունել ամենատարբեր ձեւեր տարբեր սեզոններին, եւ այս ձմռանն այն շարունակում է մնալ գլխավոր նորաձեւ միտումը։
Շոկոլադագույն կաշվե կիսաշրջազգեստը եւ հագեցած դարչնագույն երանգները կկազմեն նորաձեւության ցանկացած սիրահարի բազային զգեստապահարանի հիմքը։
Նեղ գործված շարֆեր
Մարզաշապիկներ
Մարզական ոճով հագուստը գերակշռել է 2025թ. գարուն/ամառ սեզոնի պոդիումներում, եւ մենք արդեն տեսնում ենք, թե ինչպես են նորաձեւության սիրահարները կիրառում այն ձմեռային երկար թեւքերով սպորտ-սվիտերների օգնությամբ։ Նրանք, ովքեր «թեմայի մեջ են», կրում են դրանք կոկիկ, բայց եւ զիլ ձեւերով, համակցում բաց գույնի ջինսի, մոկասինների եւ հաստ գուլպաների հետ։
Ականջօղեր 80-ականների ոճով
Պարզապես ավելացրեք մեկ-երկու համարձակ եւ արտահայտիչ ոսկե մեխ-ականջօղեր 80-ականների ոճով, եւ դուք ակնթարթորեն հավաքված եւ էլեգանտ տեսք կունենաք։
Սպիտակ զուգագուլպաներ
Սպիտակը երանգ է, որն այժմ թրենդի մեջ է։ Ընտրեք սպիտակ զուգագուլպաներ կամ ժանեկազարդ նմանակներ։
Ասիմետրիկ կարդիգաններ
Շքեղ դետալ, որն ակնթարթորեն մարդկանց հուշում է, որ դուք նորաձեւության հետեւորդ եք։
0Comments