Քաղավիացիան հաստատեց՝ օդաչուն ինքնաթիռը իջեցրել է ոչ թե «Զվարթնոց»-ում, այլ՝ «Էրեբունի»-ում

Մանրամասներ
ինքնաթիռ

Քաղավիացիայի կոմիտեից հաստատեցին, 24News-ի այն տեղեկությունը, որ «Շիրակ Ավիա»-ի Սարատով-Երևան չվերթի օդանավի օդաչուն ինքնաթիռը իջեցրել է ոչ թե «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես և պետք է լիներ, այլ «Էրեբունի»-ում, որը օգտագործվում է ռազմական նշանակության համար։

Սակայն այլ մանրամասներ չհայտնեցին՝ նշելով, որ հետաքննություն է սկսվել, արդյունքների մասին ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ։ 

«Այս պահին ոչ մի վարկած չեմ կարող ասել, բայց ինքնաթիռը բարեհաջող իջել է Զվարթնոց, ոչ ոք չի տուժել»,- հայտնեցին քաղավիացիայի կոմիտեից։ 

Հիժեցնենք, որ 24News-ի տեղեկությունների համաձայն, օդաչուն ոչ թե ստիպված է եղել գնալ այդ քայլին, այլ արել է սխալմամբ։

Մերի Մանուկյան