Մեզ վրացական գարուն է սպասվում. Զուրաբիշվիլի

Մանրամասներ
վրաստան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X սոցիալական հարթակում քննադատել է խորհրդարանի նախաձեռնությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Կանխարգելիչ ձերբակալություն. ոստիկանությունն այժմ կարող է կանխարգելիչ կերպով ձերբակալել անձանց՝ նախկին խախտումների հիման վրա կասկածելով, որ նրանք կարող են հանցագործություն կատարել»,- գրել է նախագահը։

Դրանից բացի, Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է երկրում շարունակվող բողոքի ցույցերին` գրելով, որ Վրաստանը սպասում է վրացական գարնանը։

«Վրաստանում անսովոր ռուսական ձմեռ ենք անցկացնում, բայց մեզ վրացական գարուն է սպասվում»,- գրել է Զուրաբիշվիլին։