Հունգարիան վետո է դրել Ուկրաինային 6,5 մլրդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու վրա

Մանրամասներ
Պետեր Սիյարտո

Հունգարիան վետո է դրել Եվրամիության՝ Ուկրաինային 6,5 մլրդ եվրո ռազմական օգնություն հատկացնելու որոշման վրա։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ–ը, այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն։

«Այսօր ես վետո եմ դրել Ուկրաինային զենք մատակարարելու նպատակով Խաղաղության եվրոպական հիմնադրամից 6,5 մլրդ եվրոյի հատկացման վրա», - ասել է նախարարը։

Ավելի վաղ Սիյարտոն հայտարարել էր` Հունգարիան դեմ է, որ ԵՄ առաքելության շրջանակում համակարգող ստորաբաժանումներ ուղարկվեն Ուկրաինա։ Հունգարիան դեմ է նաև, որ Ուկրաինայի պաշտպանական ոլորտի բարեփոխումները համակարգելու նպատակով Եվրամիության երկրների ռազմական խորհրդականներ ուղարկվեն Կիև։