Բրիտանական իշխանությունները նախազգուշացնում են Լոնդոնում կարմրուկի հնարավոր խոշոր բռնկման մասին

Մանրամասներ

Մեծ Բրիտանիայի Առողջապահության գործակալությունը (UKHSA) նախազգուշացրել է Լոնդոնում կարմրուկի հնարավոր խոշոր բռնկման մասին՝ կապված պատվաստված բնակիչների քիչ թվի հետ, ասվում է գործակալության՝ ուրբաթ օրը հրապարակված երկրի կառավարության կայքում։

Մայիսի սկզբին գործակալությունը հաղորդել էր երկրում կարմրուկի դեպքերի աճի մասին:

«UKHSA-ի մոդելավորումները ցույց են տալիս, որ Լոնդոնը կարող է բախվել կարմրուկի բռնկման տասնյակ հազարավոր դեպքերի հետ, եթե MMR պատվաստումների մակարդակը չբարելավվի», – ասվում է փաստաթղթում:

Գործակալության տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը գրանցվել է կարմրուկի 128 դեպք, ինչը նախորդ տարվա ցուցանիշի կեսից ավելին է։ Դրանց մեծ մասը հանդիպել է Լոնդոնում, ինչը կապված է բնակչության շրջանում պատվաստումների ցածր մակարդակի հետ, ասվում է հաղորդագրության մեջ։