Վարույթ է նախաձեռնվել Աղազարյանի կողմից ենթադրյալ պետական գաղտնիք պարունակող արտահոսքերի վերաբերյալ

Մանրամասներ
հովիկ աղազարյան

Հովիկ Աղազարյանի կողմից՝ ենթադրաբար պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին 24News-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

«Դատախազությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ, եթե բացակայում են սույն օրենսգրքի 418-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցանքի հատկանիշները)»,- տեղեկացրեցին կոմիտեից։