Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, անկուսակցական Սարիկ Մինասյանը ՔՊ–ին անդամակցելու դիմում է գրել։ Այս մասին տեղեկությունը՝ NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ով հաղթի նախնական ընտրություններում, նա էլ կլինի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածուն Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում:
Գյումրիում արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու ապրիլին:
0Comments