Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը խոստանում է ԵՄ-ն վերածել պաշտպանական միության

Մանրամասներ
ուրսուլա

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, եթե վերընտրվի այս պաշտոնում երկրորդ ժամկետով մինչև 2029 թվականը, խոստանում է Եվրամիությունը վերածել պաշտպանական միության։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Մեր աշխատանքը առաջիկա հինգ տարիների ընթացքում կկենտրոնանա իրական պաշտպանական Եվրոպական միության կառուցման վրա», - ասել է ֆոն դեր Լեյենը իր նախընտրական ծրագրում:

Պաշտոնյան նախատեսում է ստեղծել նաև Եվրոպական պաշտպանության հիմնադրամ։

«Մենք կստեղծենք Պաշտպանության եվրոպական հիմնադրամ՝ ներդնելով պաշտպանական բարձր կարողություններ այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են ծովային, ցամաքային և օդային ուժերը, տիեզերքը և կիբերանվտանգությունը», - ասվում է ծրագրում:

Ֆոն դեր Լեյենը խոսել է նաև պաշտպանության վրա ավելի շատ ծախսելու անհրաժեշտության մասին՝ հայտարարելով հակաօդային պաշտպանության եվրոպական վահանի նախագիծն իրականացնելու ցանկության մասին։

«Աշխատելով անդամ երկրների և ՆԱՏՕ-ի հետ՝ մենք կառաջարկենք ընդհանուր եվրոպական հետաքրքրություն ներկայացնող մի շարք պաշտպանական նախագծեր՝ ներառյալ եվրոպական հակաօդային պաշտպանության վահանը և կիբեր պաշտպանությունը»,- ասվում է փաստաթղթում։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մտադիր է նաև ներկայացնել պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոնը։

«Եվրոպական մակարդակում մեր պաշտպանությունն ուժեղացնելու ջանքերը համակարգելու համար ես կնշանակեմ պաշտպանության հանձնակատարի, որը սերտորեն կաշխատի արտաքին և անվտանգային քաղաքականության հաջորդ բարձր ներկայացուցչի հետ», - ասվում է փաստաթղթում:

Նա նաև ընդգծել է, որ շուտով կներկայացնի Եվրոպայում պաշտպանական ոլորտի ապագայի մասին ծրագիր։

Հուլիսի 18-ին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի անդամները կքվեարկեն Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի պաշտոնում ֆոն դեր Լեյենի թեկնածության շուրջ։