Բոլոր չինական ընկերություններին Հայաստանից «պասլատ ա անում» Ավինյանը, որը Արեւմուտքի մարդն է. Բագրատյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Դեռեւս 2014-ին Չինաստանն առաջարկեց Հյուսիս-Հարավը սարքել. մենք 1 մլրդ դոլար ստացանք այդ ճանապարհը սարքելու համար, բայց Տիգրան Սարգսյանի «ջանքերով», ինքն իր դոստերին բերեց Իսպանիայից եւ որոշեցին այդ միլիարդը ծախսել Երեւան-Գյումրի հատվածի վրա, որտեղ մենք ճանապարհային խնդիր չունեինք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Փողի մի մասը սկսեցին լափել: Պատկերացրեք, վարկը տալիս են հայկական օլիգարխներին, որոնք չինացիներ են վարձել, որոնք կառուցում են ճանապրհը: Այդ միլիարդը ծախսվել է, իսկ ճանապարհը չկա: Հետո Նիկոլ Փաշինյանը եկավ, այդ թալանը չկանգնեցրեց, եւ բովանդակորեն միացավ այդ թալանին: Չինաստանն ուզում էր Իրանով, Հայաստանով, Վրաստանով հասնել Սեւ ծով, հայերը 10 տարի է, չկառուցեցին այդ ճանապարհը:

Չինաստանը երկու տարբերակ էր առաջարկում, ասում էր՝ ես ձեզ 1 տոկոս երաշխիքով վարկ տամ, կամ էլ ավելի բարձր տոկոս երաշխիք տվեք, ես ինքն իմ փողով կառուցեմ, բայց այդ  ճանապարհը դարձնեմ վճարովի, եւ  երթեւեկությունից փողս հանեմ: Սրանք ոգեւորվեցին, կանչեցին պատվիրակություն: Ու «պասլատ արեցին» ոնց որ կարան: Որպես կանոն բոլոր չինական ընկերություններին Հայաստանից «պասլատ ա անում» Ավինյանը, որը Արեւմուտքի մարդն է: Հայ ժողովրդին զրկեցին այդ հնարավորությունից»,- հայտարարեց Բագրատյանը:

Նրա խոսքով, Չինաստանն ասում է՝ լավ, ես հասկացա, որ էդ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը չի լինում, ես չեմ կարող դրանից օգտվել, հիմա լինելու է Արեւելք-Արեւմուտք ճանապարհ, որով Ադրբեջանը պետք է կապվի Թուրքիայի հետ:

«Չինաստանն ասում է՝ ես չէի ուզենա թուրքական աշխարհի հետ կապվել, բայց քանի որ դուք՝ հայերդ, չեք հասկանում ոչինչ, ուրեմն ես դիմում Ալիեւին, ռազմավարական գործընկեր եմ հայտարարում թուրքին: Այսինքն Ալիեւը հասել է նրան, որ բոլորը ողջունում են Սյունիքով անցնող միջանցքը»,- ընդգծեց նախկին վարչապետը՝ հացելելով. «Հիմա պատկերացրեք, ռուսները չկան, բացվում է այդ միջանցքը, ոչ մի վերահսկողություն չկա, միջանցքն անցնում է ադրբեջանական բանակի վերահսկողության տակ»: