«Մեզ ընտրած ժողովուրդը չի պահանջում, որ մենք մեր մանդատները վայր դնենք». Լուլու

Մանրամասներ
աժ

ԱԺ-ի ամբիոնից, դիմելով ընդդիմադիր պատգամավորներին, ովքեր արդեն լքել էին դահլիճը, ՔՊ-ական Լուլուն` Լուսինե Բադալյանը, հայտարարեց. «Դուք էլի չեք դնելու ձեր մանդատները:

Նախ, որովհետև դրանք դնելով, սահմանադրական ճգնաժամ ԱԺ-ում չի առաջանալու, իսկ եթե լինեն արտահերթ ընտրություններ, չեք ընտրվելու:

Երկրորդ` ձեզ մանդատ տվողները պահանջում են, որ դուք վայր դնեք դրանք, իսկ մեզ ընտրած ժողովուրդը չի պահանջում, որ մենք մեր մանդատները վայր դնենք: Եվ, հետևաբար, խնդրում եմ, մեր մանդատների ետևում այսուհետև չթաքնվեք»: