Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր իրանցի գործընկեր Մոհամմադ Աշտիանիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Թեհրանի հետ ռազմական համագործակցությունն ընդլայնելու Մոսկվայի պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարը մեր երկարամյա բարեկամական հարաբերությունների վառ օրինակն է։ Վերջին շրջանում դրանք հատկապես վստահելի են դարձել և հաջողությամբ զարգանում են։ Շփումների ինտենսիվությունը բազմապատկվել է՝ ինչպես ամենաբարձր մակարդակով, այնպես էլ ռազմական գերատեսչությունների ղեկավարության մակարդակով»,- ասել է նա Աստանայում Աշտիանիի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ։
Ըստ Շոյգուի՝ «Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցությունը միշտ եղել է դինամիկ և բազմակողմանի»։
«Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը ռազմական և ռազմատեխնիկական փոխշահավետ համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման համար», - հավելել է նա։
Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին
Մանրամասներ
![Շոյգու Իրանի ՊՆ ղեկավար](/sites/default/files/styles/original_scaled/public/2024-04/%D5%8A%D5%A1%D5%BF%D6%80%D5%A1%D5%BD%D5%BF%20%D5%A5%D5%B6%D6%84%20%D5%A8%D5%B6%D5%A4%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A5%D5%AC%20%D5%BC%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%20%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%A1%D5%AF%D6%81%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8.%20%D5%87%D5%B8%D5%B5%D5%A3%D5%B8%D6%82%D5%B6%D5%9D%20%D4%BB%D6%80%D5%A1%D5%B6%D5%AB%20%D5%8A%D5%86%20%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6.jpg?itok=sH78xRPR)
0Comments