Հայտնի է՝ երբ կհուղարկավորեն Նավալնիին

Մանրամասներ
ռդ

Ռուս ընդդիմադիր  գործիչ Ալեքսեյ Նավալնիի հուղարկավորությունը նշանակված է փետրվարի 29-ին, հայտնում է SHOT թելեգրամյան ալիքը։

Նախնական տվյալներով՝ նրան կարող են հուղարկավորել Մոսկվայի Բորիսովսկոյե, Տրոեկուրովսկոյե կամ Խովանսկոե գերեզմանատներում։

Օրերս Ռուսաստանի իշխանությունները ընտանիքին են փոխանցել ավելի քան մեկ շաբաթ առաջ մահացած Ալեքսեյ Նավալնիի դիակը։

Ալեքսեյ Նավալնին մահացել է փետրվարի 16-ին «Բևեռային գայլ» ուղղիչ գաղութում. նրա ինքնազգացողությունը վատացել է զբոսանքի ժամանակ։ Գաղութի բժշկական անձնակազմն առաջինն է օգնություն ցուցաբերել Նավալնիին, յոթ րոպե անց դեպքի վայր է ժամանել հիվանդանոցի վերակենդանացման խումբը, սակայն անարդյունք՝ ժամը 14։17-ին բժիշկներն արձանագրել են նրա մահը։