Նման միջադեպերը ցույց են տալիս իրավիճակի վատթարացման հավանականությունը․ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Մանրամասներ
Մարկ Լիբի

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մարկ Լիբին մեկնաբանել է ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ կրակոցները, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ․

«Նման միջադեպերը ցույց են տալիս իրավիճակի վատթարացման հավանականությունը:

Կողմերին կոչ ենք անում զերծ մնալ էսկալացիայից և երկխոսություն սկսել:

Մենք չենք ճանաչել Ադրբեջանի տարածքում գտնվող որևէ կառույց և կողմ ենք քվեարկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևերին»,- Լիբիի խոսքը մեջբերում են ադրբեջանական ԶԼՄ-ները: