ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։
Այս մասին նա գրել է «X» սոցիալական ցանցի իր էջում։
Կողմերը քննարկել են նաև ԵՄ–Ադրբեջան հարաբերությունները և համագործակցությունը։
«Բովանդակային քննարկումներ են եղել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ։ Ողջունում ենք Ադրբեջանի հանձնառությունը վերսկսելու բրյուսելյան գործընթացի եռակողմ հանդիպումը՝ կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի զարգացման համար»,– գրել է նա:
0Comments