Չինաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Մանրամասներ
չինաստան

Չինաստանում երկու երկրաշարժ է գրանցվել. Այս մասին հայտնում է Չինաստանի սեյսմիկ ցանցի կենտրոնը (CENC):

5,7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել տեղական ժամանակով ժամը 6:27-ին Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանում՝ Ղազախստանի հետ սահմանի մոտ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի Ակսու շրջանից 125 կիլոմետր դեպի արևմուտք և Ալմաթիից 276 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։

Պեկինի ժամանակով ժամը 09:44-ին տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ՝ ավելի փոքր 3,9 մագնիտուդով: Դա տեղի է ունեցել Աքչիի շրջանում։ Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։