11 հավաքական ապահովել է տեղը ֆուտբոլի Եվրո-2024-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆում, որը տեղի կունենա 2024թ․ մարտին։ Ազգերի լիգայի խմբային փուլի արդյունքում ձեւավորված դասակարգմամբ՝ 12 թիմերը կշարունակեն պայքարը եզրափակիչ փուլի երեք ուղեգրերի համար։
Փլեյ-օֆֆ են դուրս եկել Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խմբային փուլում ուղեգրեր չնվաճած Վրաստանը, Հունաստանը, Ղազախստանը, Լյուքսեմգուրգը, Իսրայելը, Բոսնիա-Հերցեգովինան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Իսլանդիան, Լեհաստանն ու Էստոնիան։ Վերջին տեղը բաժին կհասնի կամ Խորվաթիային, կամ Ուելսին։
Մարտին անցկացվելիք երեք խմբերի մինի մրցաշարերը կլինի կիսաեզրափակիչ, եզրափակիչ ձեւաչափով։
Արդեն հայտնի են C խմբի զույգերը։ Մարտի 21-ին Վրաստանը կընդունի Լյուքսեմբուրգին, Հունաստանը՝ Ղազախստանին։ Այս զույգերի հաղթողները մարտի 26-ին անցկացվելիք եզրափակիչում կվիճարկեն Եվրո-2024-ի ուղեգիրը։
0Comments