Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյյեդ Ալի Խամենեիի ավագ խորհրդականը հայտարարել է, որ պաղեստինցիների հաջող լայնածավալ գործողությունը Իսրայելի դեմ հաստատ կարագացնի «ռեժիմի» փլուզումը։ Այս մասին գրում է Mehr-ը:
Ալի Աքբար Վելայաթին, որը նաև Իսլամական Զարթոնքի Համաշխարհային Վեհաժողովի գլխավոր քարտուղարն է, այս հայտարարությունն արել է Պաղեստինի դիմադրության շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեին և Իսլամական ջիհադ շարժման քարտուղար Զիադ ալ Նախալեհին ուղղված ուղերձում։
«Ահաբեկչական սիոնիստական ռեժիմի տիրապետության և բռնակալության դարաշրջանն ավարտվել է»,- ասել է Վելայաթին։
Նա հավելել է, որ օկուպացված տարածքներում ընթացող զարգացումները Պաղեստինում իսլամական դիմադրության ճակատի հզորության առայժմ նվազ դրսևորումն են։
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Պաղեստինի այս գործողությունը պատասխան է օկուպացված տարածքներում Իսրայելի մշտական հանցագործություններին:
0Comments