Պրիգոժինին պատկանող ինքնաթիռը թռչում է Բաքու, ըստ Լուրերի՝ գրում է ctnews.ru–ն։
Embraer ERJ-135BJ «Legacy 650» բիզնես–ջեթը՝ RA-02748 գրանցման համարով, բարեհաջող օդ է բարձրացել Վնուկովոյից և սկսել իր պլանային թռիչքը։
Երեկ այս բիզնես-ջեթը հետևում էր Եվգենի Պրիգոժինի առաջին ինքնաթիռին, սակայն տեղի ունեցած ավիավթարի պատճառով այն հարկադրված վայրէջք էր կատարել Օստաֆևո օդանավակայանում։
Նրա թռիչքի մասին տեղեկությունը հայտնի էր դարձել երեկ, իսկ թռիչքի պլանը գրանցվել էր Flightradar24-ում նախքան Տվերի մարզում տեղի ունեցած ավիավթարը։
0Comments