ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանել է Իսրայել. սպասվող այցի մասին ավելի վաղ հայտարարել էր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Բայդենը նաև կայցելի Հորդանան, որտեղ ծրագրում է հանդիպել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի: Բացի այդ նա կհանդիպի Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսիի և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ։
Բլինկենն ասել է, որ Բայդենը կօգտագործի այցը՝ վերահաստատելու ԱՄՆ «համերաշխությունն Իսրայելի հետ», ինչպես նաև Վաշինգտոնի հավատարմությունը հրեական պետության անվտանգությանը:
Բայդենը ժամանել է Իսրայել
Մանրամասներ
![Բայդեն](/sites/default/files/styles/original_scaled/public/2023-10/%D4%B2%D5%A1%D5%B5%D5%A4%D5%A5%D5%B6%D5%A8%20%D5%AA%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%20%D5%A7%20%D4%BB%D5%BD%D6%80%D5%A1%D5%B5%D5%A5%D5%AC.jpg?itok=-9SQp42L)
0Comments