Կոտայքի մարզում բախվել են Porsche Cayenne-ն ու Volkswagen-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր

Մանրամասներ

Այսօր՝ հունիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմանում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Քաղսի գյուղ տանող հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 29-ամյա Արման Մկրտչյանի վարած Porsche Cayenne մակնիշի և 29-ամյա Սուրեն Քոչարյանի վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen-ը գլխիվայր շրջվել է։

Բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժգնություն է ցուցաբերել Volkswagen-ի վարորդին, ապա տեղափոխել «Հրազդան» բժշկական կենտրոն։