Երևանում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, «Ford Fusion»-ը և «Mazda»-ն, հայտնում է shamshyan.com–ը։
Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ փետրվարի 15-ին, ժամը 21։50-ի սահմաններում, Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում։
Վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայի վարորդն ու հիվանդը մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
0Comments