Պայթյուն Եգիպտոսում. կա 17 զոհ

Նախնական տեղեկություններով, պայթյունը տեղի է ունեցել ավտավթարի արդյունքում

Կահիրեում պայթյունի արդյունքում առնվազն 17 զոհ և 32 վիրավոր կա: Այս մասին հայտնում են Եգիպտոսի Առողջապահության նախարարությունից:

Ավելի վաղ հայտնվում էր 16 զոհի և 21 վիրավորի մասին:

Նախնական տեղեկություններով, պայթյունը տեղի է ունեցել ավտավթարի արդյունքում:

Դեռ տեղեկություն չկա այն մասին, որ ավտովթարը հնարավոր է միտումնավոր է եղել և դեպքը կարող է դիտարկվել որպես ահաբեկչություն: