Աշխարհի առաջին ռակետը՝ մրցաշարի հաղթող

Մանրամասներ

Լեհ թենիսիստուհի Իգա Շվյոնտեկը հաղթեց 2023 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակչում։

Եզրափակչում աշխարհի առաջին ռակետը 6:2, 5:7, 6:4 հաշվով հաղթեց չեխ Կարոլինա Մուխովային։ Հանդիպումը տևեց 2 ժամ 49 րոպե։

Շվյոնտեկի համար այս հաղթանակը երրորդն էր վերջին 4 տարում Ռոլան Գարոսի մրցաշարում։ Ընդհանուր առմամբ, լեհ թենիսիստուհին հաղթել է «Մեծ սաղավարտի» արդեն չորս մրցաշարերում։

Ռոլան Գարոս 2023. Ֆրանսիա, Փարիզ․ Եզրափակիչ

Իգա Շվյոնտեկ (Լեհաստան) – Կարոլինա Մուխովա (Չեխիա) – 6:2, 5:7, 6:4.

ArmSport.am