Ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինան WTA-ի Ամփոփիչ մրցաշարի մեկնարկում պարտվել է աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկին։
Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 23 րոպե։ Հանդիպումն ավարտվեց լեհ թենիսիտուհու հաղթանակով երկու սեթում՝ 6:2, 6:3 հաշվով։
Կասատկինան և Շվենտեկը խաղում են մրցաշարի A խմբում, որտեղ նրանք կհանդիպեն նաև Կարոլին Գարսիային (Ֆրանսիա) և Քորի Գաուֆին (ԱՄՆ):
Ի դեպ, մրցաշարի մեկնարկում Կարոլին Գարսիան հաղթել է ամերիկացի Քորի Գաուֆին։ Մրցակիցները կորտում անցկացրել են 1 ժամ 19 րոպե։ Հանդիպումն ավարտվել է ֆրանսուհու հաղթանակով երկու սեթում՝ 6:4, 6:3 հաշվով։
0Comments