Այսօր՝ ունվարի 28-ին, հրապարակվել են թենիսի վարկանիշային թարմացված աղյուսակները:
Սերբ Նովակ Ջոկովիչը, 7-րդ անգամ հաղթելով Ավստրալիայի բաց առաջնությունում, պահպանեց իր տեղը վարկանիշի ամենավերևում: Australian Open-ի եզրափակչի մյուս մասնակիցը՝ իսպանացի Ռաֆաել Նադալը շարունակում է մնալ երկրորդը: Երրորդ տեղում է գերմանացի թենիսիստ Ալեքսանդր Զվերեւը: Իսկ ինչ վերաբերում է Ռոջեր Ֆեդերերին, ով մինչև այս մրցաշարային աղյուսակում երրորդն էր, նահանջել է մինչև 6-րդ հորիզոնական:
Կանանց դասակարգման առաջատար է դարձել Australian Open-ի կանանց մենախաղի չեմպիոն ճապոնուհի Նաոմի Օսական: 21-ամյա մարզուհին աշխարհի առաջին ռակետ դարձած ոչ միայն առաջին ճապոնացին է, այլ նաև առաջին ասիացին: Մեկ տարի առաջ Նաոմի Օսական աշխարհի 72-րդ ռակետն էր:
0Comments