ԵԽ-2019. Հենրիկ Սարգսյանը դուրս մնաց պայքարից

Հենրիկ Սարգսյանը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում 91 կգ քաշայինների պայքարում 1:4 հաշվով պարտվեց 2013 եւ 2015 թվականների Եվրոպայի փոխչեմպիոնին

2013թ․ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր, 2018թ․ աշխարհի ուսանողական առաջնության արծաթե մեդալակիր Հենրիկ Սարգսյանը Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի մրցաշարում 91 կգ քաշայինների պայքարում 1:4 հաշվով պարտվեց 2013 եւ 2015 թվականների Եվրոպայի փոխչեմպիոն, հոլանդացի Պիտեր Մուլենբերգին: Եվրոպական խաղերում բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի առաջին ներկայացուցիչ Ժիրայր Սարգսյանը 56 կգ քաշայինների պայքարում 4:1 հաշվով հաղթել էր Ռումինիայի ներկայացուցիչ Ռոբերտ Ջիարույին: