Աշխարհի 77-րդ ռակետ, հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը վստահ դուրս եկավ Ուիմբլդոն 2024-ի երկրորդ շրջան։
Առաջին շրջանի խաղում Ավանեսյանը երկու սեթում հաղթել է աշխարհի 47-րդ ռակետ, ուկրաինացի Անգելինա Կալինինային։
Հանդիպումն ավարտվել է 6։2, 6։3 հաշվով՝ հօգուտ Էլինայի։ Խաղը տևեց 3 ժամ 13 րոպե։
Ուիմբլդոն 2024-ը կանանց մենախաղի մրցաշարը տեղի կունենա հուլիսի 1-ից 13-ը։ Մրցաշարի գործող չեմպիոնն է Չեխիայի ներկայացուցիչ Մարկետա Վոնդրուսովան, ով այսօր պարտվեց մեկնարկում։
Աղբյուրը՝ Armsport
0Comments