61-ամյա Սիալյանը հաղթելով թուրք մարզուհուն՝ Օլիմպիական խաղերի ռեկորդ է գրանցել

Մանրամասներ
սիալյան

Լյուքսեմբուրգի 61-ամյա ներկայացուցիչ Նի Սիալյանը 2024 թվականի Օլիմպիական խաղերի սեղանի թենիսի մրցաշարի 2-րդ տուրում հաղթել է թուրք մարզուհուն։

Հուլիսի 27-ին կայացած հանդիպումը տևեց 49 րոպե և ավարտվեց 4-2 հաշվով՝ հօգուտ Նիի։

Ծնունդով չինացի մարզուհին դարձել է ամենատարեց թենիսիստը, ով հաղթել է Օլիմպիական խաղերի մրցաշարում:

Նին վեց Օլիմպիական Խաղերի մասնակից է , նա երկու ոսկե մեդալ է նվաճել 1983 թվականի Աշխարհի առաջնությունում։

Աղբյուրը՝ Armsport.am: