Աշխարհի երկրորդ ռակետ, այս տարվա Ավստրալիայի բաց առաջնության չեմպիոն Արինա Սաբալենկան չկարողացավ դուրս գալ Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչ։ Բելառուսը ներկայացնող թենիսիստուհին կիսաեզրափակիչում մրցեց աշխարհի 43-րդ ռակետ, չեխ Կարոլինա Մուխովայի հետ եւ պարտություն կրեց 6:7 (5:7), 7:6 (7:5), 5:7 հաշվով։ Պայքարը տեւեց 3 ժամ եւ 17 րոպե։
Մուխովան առաջին անգամ դուրս եկավ «Մեծ սաղավարտի» մրցաշարի եզրափակիչ։
Նրա մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկի եւ աշխարհի 14-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայայի դիմակայության հաղթողը։
«Ռոլան Գարոսի» մրցանակային հիմնադրամը 49,6 միլիոն եվրո է։
0Comments