Բանակցությունների հետաձգումը կարող է նշանակել, որ Բաքուն առանցքային հարցերի վերաբերյալ չունի որոշում. փորձագետ

Մանրամասներ

Այս պահին Միացյալ Նահանգները չի կարող հստակ ամսաթիվ նշել, թե երբ է կայանալու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հաջորդ փուլը, «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

Հարավային Կովկասի հարցերով Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի կարծիքով, բանակցությունները հետաձգելու Բաքվի խնդրանքը, հավանաբար, վկայում է, որ Ադրբեջանը դեռևս չի կողմնորոշվել կարևոր հարցերի շուրջ:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳՆ-ն նախօրեին հայտնել էր, որ հաջորդ շաբաթ Վաշինգթոնում նախատեսված հայ-ադրբեջանական բանակցությունները հետաձգվել են։